Այսօր էլ լրտեսներ կան, որ մենք գիտենք, որ լրտեսներ են. Նիկոլ Փաշինյան

Այսօր էլ լրտեսներ կան, որ մենք գիտենք, որ լրտեսներ են. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Անդրանիկ Թևանյանի լրտեսության գործին, նշելով, որ ձերբակալումն իրականացվում է այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։

«Երբ լրտեսության գործ է բացահայտվում, դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Մենք հիմա էլ ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնել, որովհետև մենք օպերատիվ հետևում ենք, որ ցանցերն ու գործելակերպները բացահայտենք։ Էլ չեմ ասում՝ լրտեսի ստացած հանձնարարությունները մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին»,- նշել է նա։

Ըստ վարչապետի՝ «Էսօր էլ լրտեսներ կան, որ մենք գիտենք, որ լրտեսներ են։ Իրենք չգիտեն, որ մենք գիտենք։ Որ պահին ճիշտ համարենք գործողություն անել, անում ենք էդ գործողությունը։ Որոշումը կայացվում է այն պահին, երբ հասկանում ենք, որ արդեն ամեն ինչ գիտենք, էլ նոր բան իմանալ չենք կարող, հետևաբար պետք է գնալ գործողության»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment