Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունցողների թիվը բավական մեծ է և ՀՀ-ում, և ՌԴ-ում։
«Բայց ես, ինչպես ասել եմ, ՌԴ-ի հետ չենք վիճելու, առավել ևս՝ չենք կռվելու։ ՌԴ-ն գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով և մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եւ ՌԴ շահերին ենք մենք վերաբերվում հարգանքով։ Նախկինում ասել եմ, հիմա էլ ասեմ, որ ՀՀ-ն երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ և ներգրավված չի լինելու»,- ասել է նա։
