Իսրայելը բացատրել է «Եվրատեսիլ»-ին ՀՀ-ի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելը

Իսրայելի հանրային KAN հեռուստաընկերությունը պարզաբանել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ լրատվական ծրագրով Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Իսրայելական հեռուստաընկերությունը տեղի ունեցածն անվանել է «գրաֆիկական սխալ»։

Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել հեռուստաընկերությունից և Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։ Ըստ Յողպազի՝ տեղի ունեցածը գրաֆիկական սխալ էր։

«Տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։ Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել»,- ասվում է նամակում։

Իսրայելի պետական հեռարձակողը հայտնվել էր համացանցային քննադատությունների կենտրոնում, երբ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն դրոշի ներքո:

Leave a Comment