Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանից ստացված միջուկային վառելիքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, կոչնչացնի Իրանից ստացված հարստացված ուրանը, եթե Թեհրանը համաձայնվի հանձնել իր միջուկային վառելիքի պաշարները։

Լրագրողները Սպիտակ տանը նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը կհամաձայնվի, որ Իրանը պահպանի բարձր հարստացված ուրանը։ «Ոչ, մենք այն կստանանք։ Մեզ այն պետք չէ, մենք այն չենք ուզում։ Մենք, հավանաբար, այն կոչնչացնենք ստանալուց հետո, բայց մենք թույլ չենք տա, որ նրանք այն ունենան», – ասել է նախագահը։

Leave a Comment