Ժոզե Մոուրինյուն չի պատրաստվում հաջորդ ամռանը վաճառել կամ անվճար բաց թողնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, պորտուգալացին իր հնարավոր նշանակման դեպքում չի պահանջել բրազիլացու հեռանալը ակումբից՝ չնայած լրատվամիջոցներում շրջանառվող ակտիվ լուրերին։
Հարձակվողին մոտ կանգնած աղբյուրները ներքին տեղեկություններ են ստացել այն մասին, որ Մոուրինյուն մեծ ուրախությամբ կմարզեր Վինիսիուսին: Նշվում է, որ պորտուգալացին շատ բարձր է գնահատում ֆուտբոլիստի որակները։
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը «Ռեալ» է տեղափոխվել բրազիլական «Ֆլամենգոյից» 2018 թվականին՝ 45 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։