Ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր ինսայդերները միակարծիք են՝ Խոսեպ Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից կիրակի օրը կայանալիք «Ասթոն Վիլայի» դեմ խաղից հետո, իսկ հաջորդ մարզիչը կդառնա Էնցո Մարեսկան։
Ինչպես հաղորդում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտեյնը, Մարեսկան արդեն նույնիսկ աշխատում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերների և նախամրցաշրջանային նախապատրաստության պլանների վրա։
Էնցո Մարեսկան նախկինում արդեն աշխատել է «Մանչեսթեր Սիթիում»՝ և՛ որպես երիտասարդական թիմի մարզիչ, և՛ որպես Խոսեպ Գվարդիոլայի մարզչական շտաբի անդամ։
2023/24 մրցաշրջանում նա գլխավորել է «Լեսթերը», հետո տեղափոխվել է «Չելսի»։ 2026 թվականի հունվարի 1-ին Մարեսկան հեռացվել է լոնդոնյան ակումբից։