Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը․ այդքանը մենք էլ գիտենք։ Այս մասին գրել է ՔԿ խոսնաը Կիմա Ավդալյանը։
«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը:
Այդքանը մենք էլ գիտենք։
Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը:
Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- գրել է Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության գործով վարույթ է հարուցել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ, ինչին ի պատասխան նա հերքել է իր որևէ առնչություն այդ գործի հետ