Ռուբիո. Գաղտնիք չէ, որ Թրամփը չափազանց հիասթափված է ՆԱՏՕ-ից

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ աշխարհում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց հիասթափված է Հյուսիսատլանտյան դաշինքից։

Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մեկնելուց առաջ Մայամիում լրագրողների հետ զրույցում նա հրաժարվել է պատասխանել Եվրոպայում ԱՄՆ ռազմական ուժերի հետագա կրճատման հնարավորության վերաբերյալ հարցերին՝ հավելելով, որ պետության ղեկավարը կամ Պենտագոնը կարող են պատասխանել այդ հարցերին։ «Սա կլինի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Մենք կքննարկենք այս հարցերից մի քանիսը։ Կարծում եմ՝ զարմանալի չի լինի, որ Միացյալ Նահանգները, և մասնավորապես նախագահը, ներկայումս մեծ հիասթափություն են ապրում ՆԱՏՕ-ից», – հավելել է Ռուբիոն։

Leave a Comment