Կարապետյանը եղել է ԱԱԾ-ի վարորդ. 1.4 տոննա կոկաինի առեղծվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարապետյանը եղել է ԱԱԾ-ի վարորդ. 1.4 տոննա կոկաինի առեղծվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar-Զրույցի» այսօրվա հյուրն է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանը։

Նախ զրուցել ենք այն մասին, թե ինչու հենց «Քոչարի», քանի որ այդ անվանումը շատերի մոտ տարբեր ասոցիացիաներ է առաջացնում։

«Ամենագլխավորն այն է, որ սա մեր ազգի մոտ մոգական ծիսակատարություն է եղել. մեր ապուպապերը պարել են դա, որպեսզի «չար ոգիներին» վռնդեն Հայկական բարձրավանդակից։ Մենք տեսնում ենք, որ չար ոգիներն իրոք լցվել են Հայկական բարձրավանդակ»։

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում ընդդիմադիր ուժեր չկան.

«Քոչարի» կուսակցությունը միակն է, որ բոլորին դեմ է, և բոլորը մեզ են դեմ։ Եթե իրոք լիներ մի կուսակցություն, որ «թևերը քշտեր, մտներ գործի մեջ», ես հանգիստ կգնայի արտերկիր ու կապրեի։ Երևի, եթե դրանց առանձին-առանձին վերցնես, կարող է լավ անձնավորություններ լինեն մեջները, բայց քաղաքական պայքարում «ընդդիմություն» բառը չկա։ Հայաստանում ընդդիմությունը դարձել է հայհոյանք, դրա համար մեր ուժին ոչ թե ընդդիմություն են ասում, այլ այլընտրանք, 3-րդ ուժ։ Այդ պատճառով էլ ընտրություններին մասնակցելիս մեր կարգախոսներից մեկն է՝ «Ազգային այլընտրանք կա»։

Սարգսյանը խոսեց նաև Աֆրիկայից տասնյակ հազարավոր զինված մարդկանց Հայաստան բերելու մասին.

«Դա քաղաքական հայտարարություն չէ, իրական ծրագիր է։ Դրանք լինելու են ռազմական ընկերություններից՝ վարձկաններ, կամավորներ, կարճ ասած՝ պրոֆեսիոնալ զինվորներ։ Այսօր 44-օրյա պատերազմի պատճառով ունենք երեք սերունդ չվերարտադրվելու խնդիր, մենք մարդկային ռեսուրս չունենք։ Հայ զինվորը չպետք է զոհվի. անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիաներ և վարձու բանակներ։ Մենք դա չենք հորինել. մարդկության պատմության մեջ հազարավոր տարիներ դա եղել է. Տիգրան Մեծն էլ է օգտագործել, Ռուսաստանի պես պետությունն էլ է օգտագործում թե՛ Կորեայից, թե՛ Հնդկաստանից տարբեր վարձու բանակներ։ Դա սովորական պրակտիկա է, որը պետք է կիրառվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment