Նոր ուսումնասիրության համաձայն՝ Նեպտունի արբանյակ «Ներեիդը» կարող է լինել մոլորակի սկզբնական արբանյակներից վերջինը, որը պահպանվել է տիեզերական մեծ փոփոխություններից հետո։ Գիտնականների տվյալներով՝ մոտ 4,6 միլիարդ տարի առաջ Նեպտունի համակարգը ենթարկվել է խոշոր խաթարման, երբ մոլորակի ամենամեծ արբանյակը՝ Տրիտոնը, ներթափանցել է համակարգ և փոխել մյուս արբանյակների ուղեծրերը՝ որոշներին ոչնչացնելով կամ դուրս մղելով։
NASA-ի «Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակի տվյալների հիման վրա Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ «Ներեիդ»-ը, ամենայն հավանականությամբ, չի ներգրավվել համակարգ արտաքին տարածքներից, այլ եղել է Նեպտունի սկզբնական արբանյակներից մեկը։
Գիտնականների գնահատմամբ՝ Տրիտոնի ներխուժումը կարող է պատճառած լինել Նեպտունի սկզբնական արբանյակների մեծ մասի կորստին, իսկ Ներեիդը կարողացել է պահպանվել իր առանձնահատուկ ուղեծրի շնորհիվ։
