Նեյմարը նորից վնասվածք է ստացել

«Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կրկին առողջական խնդիրներ ունի: ԱԱ-2026-ի նախապատրաստական փուլի մեկնարկից առաջ 34-ամյա ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի խնդիր է նկատվել։ Այս մասին տեղեկացնում է Ge Globo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած վնասվածքը շատ լուրջ չի գնահատվում, Նեյմարը ստիպված կլինի բուժման հատուկ կուրս անցնել և խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Նախնական կանխատեսումներով՝ մայիսի 27-ին բրազիլացին պատրաստ կլինի վերադառնալ ընդհանուր խումբ և լիարժեքորեն միանալ ազգային թիմին՝ Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:

Leave a Comment