Մայք Թայսոնի և Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի միջև ցուցադրական մենամարտը հետաձգվել է մինչև 2026 թվականի աշուն: Պատճառը Մայքի վնասվածքն է. նա մարզումների ժամանակ ձեռքի կոտրվածք է ստացել։ Այս մասին պաշտոնական մամուլի հաղորդագրությամբ հայտնել է Fight Sports-ը։
Նախապես հաղորդվում էր, որ լեգենդների բախումը պետք է կայանար ապրիլի 25-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, այնուհետև ժամկետները տեղափոխվել էին մայիսի 30։ Սակայն Թայսոնի ստացած վնասվածքը ստիպել է կազմակերպիչներին ամբողջությամբ փոխել ծրագրերը։ Մենամարտի հստակ օրն ու նոր վայրը կհայտարարվեն ավելի ուշ։