ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, երբ իրեն օտարերկրյա գործակալ էր անվանել, իսկ ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանին՝ հայրենիքի դավաճան։
«Մեր 2-րդ համարը շատ կարգին, հայրենասեր, գրագետ նվիրյալ ա։ Ես կարող եմ մասսայական ասել՝ եթե ապացուցեն, անմիջապես իմ գործընկերոջը ես գնդակահարեմ։ Եթե չէ, սուտ ասողներից պետք է պատիվ պահանջել, որ մարդու անունը հենց այնպես հայտարարությամբ հանեն շպիոնաժի մեջ»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է իրեն օտարերկրյա գործակալ ասելուն, նա նշել է. «Թող տանեն՝ ինձ հրապարակում գնդակահարեն, եթե կա։ Եթե չէ, ես պատիվ եմ պահանջում, հայտարարողը պետք է պատիժ կրի։ Չեմ ասի՝ գնդակահարենք։ Թող գա իմ առյուծի մոտ մտնի, դուրս գա»։
