Բնական գազի սակագնի բարձրացման հարց չի քննարկվում

Բնական գազի սակագնի բարձրացման հարց չի քննարկվում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնբում են, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը» վերնագրով հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում։

Միաժամանակ ընդգծում ենք, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ցանկացած որոշման կամ գործընթացի դեպքում Հանձնաժողովը հանրությանը կտեղեկացնի սահմանված կարգով և պաշտոնական հարթակներով։ Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment