«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր

Վճարովի բովանդակություն

«Յունիսպորտ» ակումբը, որի գլխավոր հովանավորը «Յունիբանկն» է, նվաճեց ֆուտզալի Հայաստանի գավաթը։

Մրցաշարի եզրափակիչում «Յունիսպորտը» 10-1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «ՊրոԴև» թիմի նկատմամբ՝ նվաճելով Հայաստանի գավաթը։ Մրցաշարի ընթացքում Յունիսպորտը ցուցադրեց բարձր պատրաստվածություն, վստահ և տպավորիչ խաղ:

Հաղթելու ձգտումը, կարգապահությունը և թիմային ոգին այն արժեքներն են, որոնք միավորում են սպորտը և բիզնեսը՝ հանգեցնելով գերազանց արդյունքների։

Այս մրցաշրջանում «Յունիսպորտը» շարունակում է պայքարել ևս մեկ տիտղոսի համար։ Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչում թիմը կմրցի Երևան ակումբի հետ։

Աջակցելով «Յունիսպորտին»՝ «Յունիբանկը» նպաստում է հայկական ֆուտզալի զարգացմանն ու մարզիկների ապագա հաջողություններին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզներում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment