«Արարատցմենտ»-ը հիմա չենք հիշել, ԳԴ-ն նոր է գտել իրավական հիմքեր․Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդել է, որ «Արարարատցեմենտ»-ի դեմ քրգործը կապված չէ նախընտրական շրջանի հետ։ Նա այդ մասին ասել է մեկնաբանելով քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ իշխող ուժը մտադիր է պետականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը։

Պապոյանի խոսքով՝ գործարանը պետականացնելու իրավական հիմքերն իհայտ են եկել հիմա։

«Հիմա չենք հիշել, հիմա է դատախազությունը գտել, այսինքն՝ իրավական հիմքերը հիմա են ստեղծվել։ Եթե 2018-ին գտնեինք, 2018-ին էինք անելու, 2020-ին՝ 2020-ին»,- ասել է նախարարը։

Մայիսի 20-ին Լոռու մարզի Շնող գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտնել էր «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու մասին։ Ծառուկյանն, արձագանքելով, նշել էր, որ տեղյակ է իշխանության նպատակների մասին, սակայն ունեցվածքը կորցնելուց չի վախենում։ Նա նշել էր, որ իշխանության քայլը նախընտրական բնույթ ունի, սակայն իրեն ճնշել չի ստացվի։

Leave a Comment