«Դա առնվազն չի նպաստում խաղաղությանը». Միրզոյանն անդրադարձել է Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրեսի անցկացմանը




azatutyun.am ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կազմակերպվելիք «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսին։


 


«Մենք քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը և դրա հովանավորումը կամ աջակությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի և գործընթացի շրջանակում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։ Քանի անգամ հրապարակավ մեր հանձնառությունները վերահաստատել ենք, ստորագրված թղթեր ունենք և դեռ կունենանք։ Այո, այս հարցում մենք չունենք համաձայնություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


Leave a Comment