Քննչական կոմիտեն դեռևս հաղորդում չի ստացել ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
«Մենք դեռևս հանցագործության մասին հաղորդում չենք ստացել», – ասացին կոմիտեից։
Հիշեցնենք՝ վարչապետը երեկ Վանաձորում հայտարարեց, որ ԱԱԾ-ն քննչական կոմիտե կուղարկի հաղորդում Անդրանիկ Թևանյանի դեմ՝ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար։
