ՀՀ ժողովուրդը կարևորագույն որոշում ունի կայացնելու. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ժողովուրդը կարևորագույն որոշում ունի կայացնելու. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավանում ՔՊ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններին կարևորագույն որոշում ունի կայացնելու։

«Իմ կարծիքով՝ այն հաստատված խաղաղությունը, որն արդեն 2․5 տարի է՝ մեր սահմաններին է, և մենք զոհեր ու վիրավորներ չունենք կրակոցներից, պետք է փոխանցենք մեր երիտասարդ սերնդին։ Մենք չպետք է փոխանցենք մեր հոգսերն ու չլուծած խնդիրները նրանց»,- ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ նրանց պետք է փոխանցել իրապես ամուր և կայուն խաղաղություն. «Իսկ այդ խաղաղության կայունության և ամրության մեջ, ես վստահ եմ, դուք մայիսի 28-ին կհամոզվեք»,- նշել է Տիգրան Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment