Ռուսական բանակը հարվածել է Սումիին. կան զոհեր և վիրավորներ


Միջազգային


Ռուսական զորքերը հարձակվել են Սումի քաղաքի բնակելի թաղամասի վրա:

Իշխանությունները հայտնում են զոհերի մասին։

«Հարվածներ են եղել Կովպակովսկի շրջանի բնակելի թաղամասում։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ կան զոհեր», – Telegram-ում հայտնել է Սումիի շրջանային ոստիկանության վարչության պետ Օլեգ Գրիգորովը։

Քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Կրիվոշենկոյի խոսքով՝ հարվածել են Սումիի Կովպակովսկի շրջանի մասնավոր բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին։

Նա հայտնել է, որ երեք մարդ վիրավորվել է և ստացել է բժշկական օգնություն։


Leave a Comment