ՀՀ ՊՆ-ն արձագանքել է «Ուժեղ Հայաստան»-ի անդամի աղմկահարույց հայտարարությանը

 ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»: 

Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։

5221964712319326971.jpg 121.08 KB

 

Leave a Comment