Բոլորին դեմ եմ-ը վաղը բոչկա կգլորի

Բոլորին դեմ եմ-ը վաղը բոչկա կգլորի

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտնել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում «բոչկա գլորելու» ակցիայի մասին։

«Մեր պայքարի տրամաբանական հաջորդ հանգրվանը բոչկա գլորելն է։ Էլ ինչ ներքաղաքական ու նախընտրական պայքար առանց բոչկա գլորելու։

Այսպիսով մայիսի 22֊ին, ժամը 11-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում բոչկա գլորելու` ցույց տալով որ Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ և նրանք բոլորը նույնքան լավ են բոչկա գլորում, որքան գործող ու հավակնող վարչապետերը։

Բոչկաները գլորելու ենք Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց ֊ Հանրապետության Հրապարակ երթուղով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment