
Այս մասին «Իմեդի ԼԱՅՎ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեն պատասխանել է Բրյուսելում որոշակի ուժերի՝ Վրաստանի և Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ իր տպավորությունների մասին հարցին։
«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համեմատություններին, սա մեզ համար մի փոքր անհարմար թեմա է, քանի որ մենք հարևաններ ենք, մենք շատ բարեկամական հարաբերություններ ունենք, ռազմավարական գործընկերություն, հետևաբար մեզ Հայաստանի հետ համեմատելը սխալ է։ Իհարկե, մենք դրանում չենք խորանա. դա սխալ կլինի։ Բայց ընդհանուր առմամբ ես կգնահատեմ այն փորձերը, որոնք մենք տեսնում ենք այստեղ տեղական գործակալների և նրանց արտասահմանյան հովանավորների կողմից՝ մեզ ինչ-որ կերպ համեմատելու Հայաստանի հետ։
Սա ոչ մի կողմից, ոչ մի ուղղությամբ չի հաջողվի։ Մենք լիովին աջակցում ենք մեր բարեկամ երկրին՝ Հայաստանին և հայ ժողովրդին։ Սա միակ բանն է, որ կարելի է ասել Հայաստանի մասին»,- ասել է Կոբախիձեն:
Նա հավելել է, որ Հայաստանից ու ՀՀ կառավարությունից ստանում են միայն ջերմ վերաբերմունք:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետին, որը ցուցաբերել է Վրաստանի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք, որը դրսևորվել է բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ կառավարությունների միջև ուղիղ կապերով։ Նա նույնիսկ բացահայտ հայտարարեց, որ առանց Վրաստանի Հայաստանի եվրաինտեգրման մասին խոսելն անհնար է։
Դուք նաև հիշում եք հաջորդած բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը։ Նա ասաց, որ Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։
Թվում է, թե տնտեսական լճացմանը և այլ դրական կողմերին չնայած՝ եվրոպացի բյուրոկրատները շատ լավ չեն հասկանում աշխարհագրությունը»,- ասել է վրաց վարչապետը։