ՌԴ ԱԳՆ-ն «ֆեյք» է անվանել Հայաստանի ընտրությունների վրա ազդելու հրապարակումը

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է  Հայաստանի նախընտրական արշավի վրա երկրի ազդեցության մասին հրապարակման տվյալները։ Գերատեսչությունը «կազմակերպված սադրանք» է անվանել լատվիական ԶԼՄ-ի հրապարակումը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների մասին, որոնք, ինչպես պնդվում էր, խորհրդարանական ընտրություններից առաջ ուղարկվել էին Հայաստան: 

«Հոդվածը պետք էր, որպեսզի  ընտրություններից առաջ «հոգեբանական ճնշում գործադրի ռուս դիվանագետների վրա և վախեցնի հայ հասարակայնությանը»», նշել են ՌԴ ԱԳՆ-ում: Եվրոպայում հրապարակվող պարբերականը, գերատեսչության կարծիքով, փորձում է վարկաբեկել հայկական ընդդիմությանը և Հայաստանի կառավարության ուղղված ցանկացած քննադատություն ներկայացնել որպես «աշխատանք ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործ»:

Պարբերականի հրապարակման մեջ հիշատակվում էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պարբերականը պնդում էր, որ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում առկա էր «ИЦ ФСБ» (ԱԴԾ տեղեկատվական կենտրոն) նշումը: Ինքը՝ Կարապետյանը, այդ տեղեկատվությունն անվանել է  կեղծ, իսկ նյութը՝ «Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործը»:

Նարեկ Կարապետյանը իր հերթին չի հաստատել իր մոտ ռուսական քաղաքացիության առկայության մասին տեղեկությունները: Հայաստանի ԿԸՀ-ն վերահաստատել էր, որ ստուգել է թեկնածուների փաստաթղթերը գրանցման ժամանակ:

Leave a Comment