Առաջին անգամ Երևանում անցկացվել է Ախուրյանի և Արաքսի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան

Տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ էր անցկացվում Երևանում, հաղորդում է Հայաստանի ջրային կոմիտեն:

Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետում, այնուհետև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» ՓԲԸ վարչական շենքում տեղի է ունեցել «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ – թուրքական հանձնաժողովների հանդիպումը։

«Ջրառ» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, ասված է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Նախորդ ամսվա վերջին էլ Կարսում հանդիպել էր Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը:

Leave a Comment