Ջրային ռեսուրսներին առնչվող փաստաթղթեր՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջև – armeniatoday.am

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համագործակցել Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման նիստում պայմանավորվածություններ են ձեռք բերել, տեղեկանում են ՀՀ ջրային կոմիտեից։

Գերատեսչությունը նշել է, որ պայմանավորվածություններ ձեռք են բերվել «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների համատեղ նիստում, որն առաջին անգամ կայացել է Հայաստանում։

Հաղորդագրությունում նշվում է նաև կողմերի միջև կնքված փաստաթղթերի մասին, որոնց պայմանները «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը անվանել է «երկուստեք շահավետ» ։

Պայմանավորվածությունների և փաստաթղթերի բովանդակությունը կոմիտեն չի մանրամասնել։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։

2025-ի մայիսին Թուրքիան որոշում էր կայացրել վերացնել Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները։

Leave a Comment