Հայաստանը՝ Կաննի հատուկ ծրագրի պատվավոր երկիր – armeniatoday.am

2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի Next Step Studio նախաձեռնության պատվավոր երկիրը, հայտնել է Asbarez-ը։

Ծրագրի շրջանակում Հայաստանից չորս ռեժիսոր արտերկրի չորս ռեժիսորների հետ համատեղ Հայաստանում կնկարահանեն չորս կարճամետրաժ ֆիլմ։ Նախագծերը կոգեշնչվեն Հայաստանի բնությամբ, մշակույթով, իրականությամբ և մարդկային պատմություններով, իսկ պատրաստի ֆիլմերը կներկայացվեն Կաննում՝ «Քննադատների շաբաթ» ծրագրում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ այս որոշումը Հայաստանի համար խորհրդանշական և պատմական նշանակություն ունի, հատկապես այն բանից հետո, երբ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ ընդգրկվել է Cannes Classics ծրագրում։

Next Step Studio-ն միջազգային նախաձեռնություն է, որը նպատակ ունի աջակցել երիտասարդ կինոգործիչներին՝ ստեղծագործական զարգացման, միջազգային մասնագետների հետ աշխատանքի և նոր նախագծերի առաջխաղացման միջոցով։ Ծրագրի ավարտից հետո մասնակից հայ ռեժիսորները հնարավորություն կունենան իրենց ապագա լիամետրաժ նախագծերը ներկայացնել միջազգային պրոդյուսերներին և կինոոլորտի ներկայացուցիչներին։

Leave a Comment