Վրացի մարզիկը վիրավորել է Արման Ծառուկյանին

UFC-ի չեմպիոն վրացի Իլիա Թոփուրիան վիրավորական արտահայտություն է հնչեցչել ենթարկել թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանի պահվածքը՝ արտահայտելով իր կարծիքը նրա մասին։

«Նա փոքր երեխայի ուղեղ ունի, կարծես մեծացած, բայց չհասունացած տղա լինի։ Չգիտես ինչու՝ նա իրեն հարուստի տեղ է դնում։ Ընդ որում՝ նա այնքան էլ հարուստ չէ, ինչպես և իր հայրը։ Ես բազմաթիվ հարուստ մարդկանց եմ ճանաչում, նրանք իրենց այդպես չեն պահում։ Նրանցից ոչ մեկը, ոչ ոք։ Նա իրենից հարուստ է ձևացնում, ով կարող է մեքենա գնել և վերավաճառելու նպատակով այն ուղարկել Ռուսաստան։ Բայց իրականում նա այդքան էլ հարուստ չէ։ Նա պարզապես անհաջողակ է»,- հայտարարել է Թոփուրիան:

Leave a Comment