
Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի ավարտին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագույն Հայրապետը ներկա է գտնվել Լևոն ԺԴ. Պապի հրապարակային ամենշաբաթյա հանդիպմանը: Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների ներկայությամբ Հռոմի Պապը ջերմորեն ողջունել է հայոց Հայրապետին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Իր հնչեցրած ողջերթի խոսքում Լևոն ԺԴ. Պապն ընդգծել է այս այցելության պատմական կարևորությունը քրիստոնեական եկեղեցիների լիակատար միության ճանապարհին: Իր խոսքում Պապը առանձնահատուկ կոչ է արել աղոթել պատերազմից ու բռնություններից տուժած Լիբանանի և Մերձավոր Արևելքի խաղաղության համար: Որպես հոգևոր առաջնորդներ՝ նրանք միասնական աղոթքով հայցել են Սուրբ Աստվածամոր, Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Գրիգոր Նարեկացու և Սուրբ Ներսես Շնորհալու բարեխոսությունը:

Հանդիպման ավարտին հոգևոր առաջնորդները փոխադարձ բարեմաղթանքներով հրաժեշտ են տվել միմյանց, որից հետո հայկական պատվիրակության կատարմամբ հնչել է «Կիլիկիա» օրհներգն ու հայրապետական մաղթերգը: