Հայաստանին չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում պարել, միաժամանակ երկու միություններում գտնվելն անհնար է․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում։

«Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանին չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում պարել»,- ասել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Պուտին բանակցությունների ժամանակ Պուտինը նշել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության մեջ միաժամանակ գտնվելն ըստ սահմանման անհնար է։

Ավելի ուշ Պուտինը առաջարկել էր ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում քննարկել ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերի հարցը։

Leave a Comment