Այսօր քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ սպասվում է իրավական գործընթաց, – այս մասին Iravaban.net-ը։
«Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համարում կա Անդրանիկ Թևանյան անունով անձ։ Վաղը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»,- նշել է ՀՀ վարչապետը։