Այսօր արդեն քարոզարշավի 13-րդ օրն է, քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումները քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց ծրագրերն ու փորձում համոզել ընտրողին հենց իրենց վստահել երկրի կառավարման մանդատը։ Այս օրերին ներքաղաքական քննարկումների կենտրոնում են անվտանգությունը, արտաքին քաղաքական ուղղությունը, տնտեսությունը, ինչպես նաև ընտրություններից հետո հնարավոր քաղաքական դասավորությունները։
«Հեռանկարում» հյուրընկալվել է «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը: