4 օր է անցել Նիկոլի նախընտրական պաստառը պոկած Արմեն Հովհաննիսյանի մահանալուց… բազում հարցեր, ոչ մի պատասխան





Փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատում է. «4 օր է անցել Նիկոլի նախընտրական պաստառը պոկած Արմեն Հովհաննիսյանի մահանալուց։

Քննչականից հայտնել են, թե գործ են հարուցել մահվան կապակցությամբ, բայց բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում.

1. Ի՞նչ վիճակում է եղել մարդը, երբ ոստիկաններն իրեն ձերբակալել են։

 

2. Ի՞նչ վիճակում է եղել, երբ ոստիկանությունից շտապօգնությունն իրեն վերցրել է։

 

3. Ի՞նչ է կատարվել հոգեբուժարանում։

 

4. Մարմնի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ո՞ւր են։

 

Որևէ հստակ ինֆո չկա։ Բոլոր պետական ու համայնքային հիմնարկներում ու հիմնարկների շուրջ տեսախցիկներ են տնկած, բայց մարդու գլուխը կերան ու … գեթ մեկ կադր չկա կատարվածից։ Արմեն Հովհաննիսյանին պիտի որ նկարահանած լինեին թե՛ համայնքապետարանի տեսախցիկները, թե՛ ոստիկանության, թե՛ հոգեբուժարանի։

Բայց զոհվածի նույնիսկ լուսանկարը չկա»։



Leave a Comment