
«Այլ երկրում ընկերության բաժնետեր կարող եմ ես լինել, բայց ես երբեք, բացի Հայաստանի քաղաքացիությունից, չեմ ունեցել ոչ մի ուրիշ երկրի քաղաքացիություն»,- այս մասին այսօր Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Հայտարարողի հետ գռազ եմ գալիս, որ ես երբեք չեմ ունեցել ուրիշ երկրի քաղաքացիություն, ինչի՞ վրա է գռազ գալիս, եթե հակառակը պարզվի, պատրա՞ստ է հրաժարական տալ»,- հավելելէ կարապետյանը՝ նաև ընդգծելով, որ եթե Քննչական կոմիտեն 24 ժամվա ընթացքում չհերքի իր պնդումը, իր դեմ դատական հայց է ներկայացվելու, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդել։