Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայության հետ։ Բացի այդ, ըստ նրա՝ օտարերկրյա լրտես է Ծառուկյանի գլխավորած ցուցակում գտնվողներից մեկը։
«Մեր հատուկ ծառայություններն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկն արդեն լրտես է՝ բառիս բուն իմաստով։ ԱԱԾ-ն այժմ ամփոփում է օպերատիվ տվյալները, չեմ բացառում, որ առաջիկա օրերին պետական դավաճանության հոդվածով գործ կհարուցվի»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ մարդու անունը կտա այսօր Վանաձորում կայանալիք հավաքին։
