Ինչպես հայտնի է, Հայաստանում նախընտրական քարոզարշավի ակտիվ շրջանն է:
Քվեաթերթիկում 2-րդ համարի ներքո գրանցված «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչները տարօրինակ ակցիա են կազմակերպել Կառավարության վարչական շենքի դիմաց՝ այնտեղ տեղադրելով ֆուտբոլային դարպասներ:
«Սփայդերմեն»-ի հագուստով նրանց ներկայացուցիչը սկսել է խաղալիքից մկանը հարվածել՝ «գոլ խփելով» դարպասներին:
Ակցիան նրանք ներկայացրել են իբրև «մուկ տշելու» գործընթաց, սակայն իրավապահները կարճ ժամանակ անց տարածքից հեռացրել են դարպասները։

