Պարոն Քոչարյան, խի՞ կրակեցիք մեր վրա. քաղաքացին՝ երկրորդ նախագահին

Պարոն Քոչարյան, խի՞ կրակեցիք մեր վրա. քաղաքացին՝ երկրորդ նախագահին

Ռոբերտ Քոչարյանին Քասախում նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հիշեցրել է մարտի 1-ի մասին։

«Բա, պարոն Քոչարյան, խի՞ կրակեցիք մեր վրա։ Վայ, ոնց չեք հիշում, հիշացնեմ, իսկ դուք Գոռ Քլոյանին ճանաչու՞մ եք։ Գիտեք, որ իրա երեխաները մեծացան ձեր պատճառով։ Ես զարմանում եմ, դուք ո՞նց եք մարդկանց մեջ, դուք ոնց եք ման գալիս»,- ասել է նա։ Քոչարյանը փորձել է խուսանավել պատասխանից, նաև՝ քաղաքացուն ասել է՝ «մեղք ես»։

«Ես ահավոր մեղք եմ, ես ահավոր մեղք եմ, որ դուք հիմա…»։

Քաղաքացիներից մեկն էլ ասել է. «Ընկերներիս դուք եք սպանել, հասարակ հարց եմ տալիս, մենք ինչո՞ւմ էինք մեղավոր, որ փողոց էինք դուրս եկել»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment