Սի Ծինփինը Պուտինի՝ Պեկին կատարած այցի արդյունքները հարուստ է անվանել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պեկին կատարած այցի հաջողության կապակցությամբ և նշել է իրենց բանակցությունների հարուստ արդյունքները։

«Պարոն նախագահ, այցը շատ հարուստ արդյունքներ տվեց։ Այն կարելի է համարել շատ հաջողված այց։ Ձեր այցի ընթացքում մենք ստորագրեցինք բազմաթիվ համատեղ փաստաթղթեր։ Այսպիսով, ուզում եմ շնորհավորել Ձեզ այս այցի հաջողության կապակցությամբ։ Չնայած այն ընդամենը մեկօրյա էր, արդյունքները նշանակալի և հարուստ են», – ասել է  Սի Ծինփինը:

Չինաստանի նախագահը նաև նշել է, որ այցը ցույց տվեց Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների իրական և պատմական նշանակությունը։

Չինաստանի առաջնորդի հրավերով Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով Չինաստանում է մայիսի 19-ից 20-ը։

Leave a Comment