Ինչի՞ց է սկսվում կարգապահությունը դպրոցում․ ուսուցիչ-աշակերտ փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները․ «Ձեր փաստաբանը»

  • Ի թիվս այլոց՝ հանրակրթության օղակում ներքին կարգապահության կանոնները հանդիսանում են կրթության իրավունքի մաս, քանի որ դրանք նպաստում են թե՛ կրթական միջավայրի պահպանմանը, թե՛ անվտանգությանը։ Ներքին կարգապահական կանոնների իրավակարգավորումն առանցքային նշանակություն ունի։ Ինչպիսի՞ն է ՀՀ-ում ներքին կարգապահական կանոնների իրավակարգավորման շրջանակը։
  • Խնդրում եմ նշեք ներքին կարգապահական կանոններով կարգավորվող առարկայի շրջանակը (իրավունքներ, պարտականություններ, սովորողների առողջության պահպանում, խրախուսում և այլն)։
  • Ի՞նչ պարտավորություններ ունի դպրոցի ուսուցիչը աշակերտների նկատմամբ, և ի՞նչ իրավունքներ ու պարտավորություններ ունի սովորողը՝ համաձայն ներքին կարգապահական կանոնների։
  • Ուսուցիչների պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության մեխանիզմի արդյունավետությունը մեզանում որքանո՞վ եք բավարար համարում։
  • Ներքին կարգապահական կանոններով պատասխանատվություն է սահմանված ուսումնական կարգապահության խախտման դեպքերում։ Խոսքը կարգապահական տույժերի մասին է։ Ո՞ր դեպքերում են կիրառվում վերջիններս, և որքանո՞վ դրանք ձևական բնույթ չեն կրում։
  • Ներքին իրավական ակտերը, ըստ էության, անհատական իրավական ակտեր են, որոնք չունեն իրավաբանական ուժ, եթե սահմանված կարգով իրազեկում չի կատարվել: Ինչպիսի՞ն է իրազեկման գործընթացի իրականացումը։
  • Ինչքանո՞վ է կարևոր ներքին կարգապահական կանոնների մասին կողմերի տեղեկացվածությունն ու կանոնների իրազեկման գործընթացների թափանցիկությունը։

«Ձեր փաստաբանի» տաղավարում միջազգային զարգացման փորձագետ Նվեր Սարգսյանն է

Leave a Comment