ԻՀՊԿ. 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 26 նավ

Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է քսանվեց առևտրային նավ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի էլիտար ռազմական ուժ) հետ համակարգված։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում 26 նավ, այդ թվում՝ նավթատարներ, կոնտեյներային նավեր և այլ առևտրային նավեր, անցել են Հորմուզի նեղուցով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համակարգված և անվտանգության ներքո», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Leave a Comment