Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է թիմի ֆուտբոլիստների արձագանքն Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն հռչակվելուն:
Խաղացողները համատեղ հետևել են «Մանչեսթեր Սիթի» — «Բորնմուտ» հանդիպման ավարտին, որի արդյունքի շնորհիվ լոնդոնյան ակումբը 22 տարվա դադարից հետո պաշտոնապես ապահովել է պատմության մեջ իր 14-րդ տիտղոսը:
Հրապարակված կադրերում արտացոլված է այդ խաղի ավարտին անմիջապես հաջորդած պահը, երբ թիմի անդամները միասնաբար սկսել են տոնել երկար սպասված հաղթանակը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը հնարավորություն ունի գրանցելու ևս մեկ պատմական նվաճում արդեն միջազգային ասպարեզում: Թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մրցելու է գործող գավաթակիր ՊՍԺ-ի հետ:
We did it, together. pic.twitter.com/wQDp02LvLd
— Arsenal (@Arsenal) May 19, 2026