Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ֆեյսբուքը հեղեղված է «Ռուսաստանում առանց ՖՍԲ-ի հովանավորչության հնարավոր չէ միլիարդատեր դառնալ» կարգի գրառումներով։
Պարդոն, իսկ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Սինգապուրում կամ Կոնգոյում դոլարային միլիարդատերերը այդ երկրների հատուկ ծառայությունների հետ կապ չունե՞ն, Արևմուտքում կոռուպցիա չկա՞։ Կամ «հեղափոխական»-«ազգային-ազատագրական» շարժումների, ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» առաջնորդները, Իրանի ԻՀՊԿ-ն կոռումպացված չե՞ն։
ՖՍԲ, թե ՑՌՈՒ, թուրքական ՄԻՏ, թե իսրայելական «Մոսադ»՝ բոլորն էլ ստեղծված են նաև ֆինանսները «ճիշտ կառավարելու» համար։ Այն, ինչ ստեղծվում է տվյալ երկրում, նրա ազգային հարստությունն է։ Այնպես որ, չկա «հայ մեծ բարերար»՝ ինչ անուն էլ նա ունենա։
Կար ԱՄՆ-ի թույլտվություն, որ Քըրք Քըրքորյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը «քաղցրացնելու» համար «Լինսի» հիմնադրամ ստեղծի և երկու հարյուր հիսուն միլիոն դոլար ներդնի Հայաստանում։ Կար Վլադիմիր Պուտինի հրահանգ, որ ռուսաստանցի օլիգարխները ԼՂ-ում մարդկանց «բթացնելու» համար շոուներ կազմակերպեն, և դա արվեց։ Պետք է ընդամենը թույլ չտալ, որ նույն «շոուն» Հայաստանում բեմականացվի»։
