«Ցինիզմն էլ սահման ունի»․ Մարիա Զախարովան՝ Փաշինյանի՝ ՌԴ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում մեկնաբանել է այն մեղադրանքները, թե Մոսկվան իբր սկսել է արշավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ կոչ անելով ուշադրություն դարձնել նրա վերաբերմունքին սեփական քաղաքացիների հանդեպ։

«Արևմտյան լրատվամիջոցները հայտարարեցին, թե Ռուսաստանը իբր սկսել է արշավ Փաշինյանի դեմ»,- ասել է դիվանագետը։

Զախարովան կոչ է արել ուշադրություն դարձնել «Հայաստանի այն քաղաքացիներին, որոնց վրա այժմ բղավում էր Փաշինյանը․ այն կնոջը, որը, ինչպես ինքն ասաց, «պետք է շնորհակալ լինի», որ «մոտակա զուգարանի անկյունում իր գլուխը չեն ջարդել», ինչպես նաև այն տղամարդուն՝ որի թոռը զոհվել էր, և որը հենց Փաշինյանի կոչով մասնակցել էր հանրահավաքին ու հարց էր տվել, ինչից հետո նրան մեղադրել էին, թե իբր եկել էր այնտեղ 550 դոլարի դիմաց»։

«Ցինիզմն էլ սահման ունի, երբ այս իրավիճակը փորձում են կապել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն այստեղ ի՞նչ կապ ունի»,- հավելել է նա։

Leave a Comment