Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև․ Բագրատ Սրբազանի նամակը՝ Արփինե Սողոյանին

Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին, ով օրեր առաջ վարչապետի հետ հայտնի միջադեպի կիզակետում էր․

 

Նամակում, մասնավորապես, ասվում է․ 

 

«Սիրելի՛ տիկին Արփինե,

 

Ամբողջ սրտով և սիրով իմ երախտագիտությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ` Ձեր խիզախության, սկզբունքայնության և անսակարկ սիրո համար:

 

Դուք ամբողջացնում եք նվիրյալ հայ կնոջ, մոր, քրոջ, Հայրենիքի նվիրյալ հայուհու նկարագիրը:

 

Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև` բարձրացնելու ճշմարտության կողմը և բարձրաձայնելու ճշմարտության մասին, որից այնքան սարսափում է ստի մունետիկը:

 

Ճշմարտությունն ու արդարությունը չեն կարող լռել, որոնք այս անգամ դարձյալ աղաղակեցին և կյանք ստացան Ձեր խրոխտ կեցվածքով:

 

Խոնարհումս, սերս, զորակցությունս Ձեզ, և աղոթքս Ձեր և Ձեր ընտանիքի համար:

 

Աստված օրհնի ու պահպանի Ձեզ:

 

Սիրով և աղոթքով`

 

Leave a Comment