Իսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվել

Իսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրի հարավում իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեք երեխա:

Մարտի 2-ից սկսված հակամարտության ընթացքում Լիբանանում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 3000-ը։

Հարձակումները տեղի են ունենում ԱՄՆ միջնորդությամբ հրադադարը 45 օրով երկարաձգելուց օրեր անց։ 

Չնայած պայմանավորվածությանը՝ կողմերը շարունակում են ակտիվ մարտերը. Իսրայելը հայտնել է ևս մեկ զինվորի կորստի մասին, իսկ «Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական տանկի ոչնչացման և սահմանամերձ «Iron Dome» հարթակներին հարվածելու մասին։ 

Այս պահին իսրայելական ցամաքային ուժերը շարունակում են օկուպացված պահել Լիբանանի հարավային սահմանի 10 կիլոմետրանոց գոտին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment