«Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարն աշխարհի առաջնությանն ընդառաջ խոստում է տվել Բրազիլիայի հավաքականի երկրպագուներին։ Ֆուտբոլիստը 2023 թվականից ի վեր առաջին անգամ է ընդգրկվել ազգային թիմի կազմում։
«Հիշեք իմ խոսքերը. այս աշխարհի առաջնությունում մենք մեկ ամբողջություն ենք լինելու։ Մենք ներդնելու ենք մեր ողջ ուժը։ Մենք պետք է գավաթը վերադարձնենք Բրազիլիա»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
ԱԱ-2026-ի խմբային փուլում Բրազիլիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի ընտրանիների հետ։