Ապրիլ ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531,038 կենսաթոշակառու և նպաստառու

Ապրիլ ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531,038 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է 8,080 դրամ։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 445,8 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ շահառուներին փոխանցվել է շուրջ 47,6 մլրդ դրամ հետվճար։

Հիշեցնենք, որ կենսաթոշակի և նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քաղաքացիներին տրամադրվում է 20% հետվճար՝ մինչև 10,000 դրամի չափով։

Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում։

Leave a Comment