Ռուսաստանը և Չինաստանը պաշտպանում են միջազգային արդարությունը․ Սի Ծինփին

Ռուսաստանը և Չինաստանը զգալի ներդրում են ունենում միջազգային արդարության պաշտպանության գործում, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

«Մեր երկրները, որոնք անսասանորեն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, հավասարության, արդարության և արդարադատության, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության ոգով, նշանակալի ներդրում են ունենում միջազգային արդարության պահպանման և նոր տեսակի միջազգային հարաբերությունների կառուցման գործում», – ասել է Սի Ծինփինը։

Պուտինը պաշտոնական այցով Չինաստան է ժամանել մայիսի 19-ին։ Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցություններ են վարել Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում։

Leave a Comment