Ռուսական հարվածից Դնեպրում զոհեր կան

Ուկրաինայի արևելյան Դնեպր քաղաքին ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, վիրավորվել՝ վեցը, հայտնում են տարածաշրջանային ռազմական իշխանությունները։

«Դնեպրի վրա գիշերային հարձակման ընթացքում երկու մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել», – տելեգրամյան ալիքում գրել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

Վիրավորում ստացածներից հինգը հոսպիտալացվել են, նրանցից երեքի վիճակը ծանր է գնահատվում, հավելել է նա։

Հյուսիսարևելյան Սումիի շրջանին «թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումներից» առնվազն վեց մարդ է վիրավորվել, տեղեկացնում են պաշտոնյաները։

Սումիի շրջանի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ Մոսկվան Կոնոտոպ և Շոստկա համայնքներում բնակելի թաղամասերի է հարվածել։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է նաև Օդեսայի բնակելի թաղամասերին հասցված վնասների մասին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ գիշերը 273 ուկրաինական ԱԹՍ են խոցել և ոչնչացրել։

Leave a Comment