Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է Պարսից ծոցի տարածաշրջան շուտով այցելելու իր մտադրության մասին։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում ես կապի մեջ եմ եղել Պարսից ծոցի ղեկավարների հետ և տեսնում եմ տագնապ և մտահոգություն։ Ես քննարկում եմ, թե ինչպես կարող է ԱԷՄԳ-ն օգնել։ Անցյալ տարվանից ի վեր ԱԷՄԳ-ն հավաքում է տեղեկատվություն, վերլուծում և գնահատում է արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունն ու արձագանքման հնարավորությունները։ Ես շուտով կմեկնեմ Պարսից ծոցի տարածաշրջան՝ այս կարևոր համատեղ աշխատանքը շարունակելու համար», – ասել է նա երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրվել էր ԱՄԷ-ի Բարաքահ ատոմակայանի վրա հարվածների կապակցությամբ։
Գրոսին չի նշել, թե կոնկրետ որտեղ է մտադիր այցելել։